Ալիևը որոշել է բռնազավթված Սանասարի գլխավոր հատակագիծը փոխել

95

Թշնամին շարունակում է Արցախի բռնազավթված տարածքներում լայնածավալ շինաշխատանքներ իրականացնել և փոխել Արցախում ամեն բան՝ վերացնելով հայկական հետքը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս անգամ որոշել է Արցախի բռնազավթված Սանասարի (Կուբաթլու) գլխավոր հատակագիծը փոխել և դրա նախագծման համար հատկացրել է 294.000$։ Այս մասին նա հայտնել է Սանասար կատարած վերջին այցի ընթացքում։