Ալիևը բրիտանական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել Արցախի բռնազվաթված տարածքներում

49

Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը մեզ համար բարեկամ պետության`Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի արտահանման հարցերով նախարար Գրեհեմ Ստյուարտի հետ հանդիպման ժամանակ, գրում է minval.az-ը:

«Ինչպես գիտեք, և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում են վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա: Վերջերս մեր նախարարն ինձ տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդրումներ կատարել ազատագրված տարածքներում արևային էներգիայի արտադրության մեջ»,- ասել է ալիևը՝ նշելով, որ  իրենք Ղարաբաղի օկուպացված տարածքները հռչակել են որպես «կանաչ գոտի» և «խելացի քաղաք»։

Ալիևի խոսքով՝ Արցախի բռնազավթված ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման համար կան նաև բրիտանական ընկերություններ, և այդ գործընթացն արդեն սկսվել է: Քաղաքների գլխավոր հատակագծերն արդեն պատրաստվել են։