Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետի հետ

41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ընդունել ՌԴ փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկին, որը Բաքու է ժամանել Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «կողմերը հանդիպմանը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հարաբերությունների դինամիկ զարգացման և տարբեր ՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ ոլորտներում, երկու երկրների համագործակցության ներկա վիճակից, ընդգծվել է առաջընթացը բոլոր ոլորտներում և ապրանքաշրջանառության ավելացումը»։

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար ստեղծված Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։