Ալիևը բացահայտել է «խաղաղության պայմանագրի» կնքման ժամկետները

215

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կկնքի մեկ տարվա ընթացքում։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բաքվի  IX Գլոբալ համաժողովի ժամանակ։

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա։

Բաքվի բռնապետի խոսքով, Ադրբեջանն իբրև թե արդեն ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։