Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը

94

Անկարայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջական զլմ-ները։

Հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը նորից ընդգծել են, որ երկու երկրների միջև եղբայրության և բարեկամության հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Կողմերը քննարկել են տնտեսական, առևտրային, էներգետիկ և պաշտպանության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հարցերը, ինչպես նաև  արդյունաբերության և տարածաշրջանային խնդիրներին են անդրադարձել։

Ալիևն ու Էրդողանը խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին։