Ալիևի օգնականը հրապարակավ շնորհակալություն է հայտնել Թուրքիային

21
Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։
 
Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ:
 
Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ նշելով որ իրենք ևս մեկ անգամ զգացին, որ Թուրքիան իրենց կողքին է: