Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում ռազմական դիտորդներ տեղակայելու մասին

22
Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը կրկին ծավալապաշտական հայտարարություն է արել՝ նշելով, որ իբր թե Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում, և «իրենք չեն կարծում, որ այդ զինվորականներին ուղարկելն այժմ տեղին է»։