Ալիևի լկիտությունը սահմաններ չի ճանաչում. պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը

203

Ադրբեջանի բռնապետ  Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», – ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Երևանը նաև պետք է հրաժարվի Ադրբեջանին ներկայացվող պահանջներից: