Ալիևի անձնական օգտագործման լրատվամիջոցներից մեկն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին

141
Իլհամ Ալիև

Ալիևի անձնական օգտագործման լրատվամիջոցներից մեկն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին։

«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ազատվել Ղարաբաղում հայկական զինված կազմավորումներից» ոչ երկիմաստ վերնագրով հոդվածում երկար թվարկումներից հետո, թե Հայաստանն իբր ինչ պետք է անի, հեղինակներն իրենք իրենց հարց են տալիս. «Արդյունքում գնալով ավելի հրատապ է դառնում հարցը, թե ի՞նչ պետք է անի Ադրբեջանը ստեղծված իրավիճակում»։

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրահանգել է խստորեն ճնշել ցանկացած սադրանք ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում։

Ինչից հետեւում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հատուկ օպերացիա իրականացնել՝ «անօրինական» հայկական կազմավորումների ամբողջական չեզոքացման համար։ Եթե ​​Հայաստանը շարունակի դիմել հետաձգման մարտավարությանը եւ չկատարի զինաթափման եւ անջատողական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս գալու իր պարտավորությունները, Ադրբեջանն ունի բոլոր հնարավորություններն ու համապատասխան միջոցները՝ ամենակարճ ժամկետում հատուկ օպերացիայի իրականացման համար»,- գրում է պարբերականը: