Ալիևը նոր նախապայմաններ է առաջ քաշում

9
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր գաղափարներ է առաջ քաշում Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ։ Հիմա էլ հայտարարել է, որ հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև այլ երկրներ։

«Եթե մենք խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես դա տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, որը կլինի երկարաժամկետ, հավերժ և աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով՝ այն երկրների, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Ես չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել Մինսկի խմբի այսօրվա կազմից», – ասել է Ալիևը ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում:

«Իրավիճակի կարգավորման ուղիները կարող են լինել արածաշրջանային տերությունների ակտիվ մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների երաշխիքները», – հավելել է Ալիևը։