Արցախի բռնազավթված Ակնայում (Աղդամ) տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի թուրքական ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսած իր գործունեության օրվանից, կենտրոնն արձանագրել է կրակի ռեժիմի դադարեցման 203 խախտում։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Լրատվամիջոցը մանրամասնում է, որ կենտրոնը գործում է արդեն 11 ամիս, որտեղ ծառայություն են իրականացնում ռուս եւ թուրք զինվորականներ, որոնց թվում նաեւ՝ անօդաչու թռչող սարքերի օպերատորներ։














