Ակնայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

37
Ադրբեջանի բռնազավթած Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Մահացած ադրբեջանցու անունը Զաուր Ագաև էր։ Համաձայն կայքի՝ ադրբեջանցին Աղդամի տարածքում անասուններ էր արածեցնում։ Որոշ Telegram ալիքներ, սակայն, նշում են, որ մահացածը զինվորական էր։