Ակնայում (Աղդամ) ադրբեջանցիները ընտանիքով պայթել են ականի վրա

37
Ադրբեջանցի ընտանիքը Ակնա (Աղդամ) այցի ժամանակ պայթել է ականի վրա, կան վիրավորներ։ Հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
 
Ըստ աղբյուրի, վիրավորներին օգնության եկածները ևս պայթել են։ 
 
«Ամենուրեք ականներ են։ Ոտքդ որտեղ դնում ես՝ ական է։ Մենք ուզում էինք օգնել վիրավորներին, բայց մենք էլ պայթյունի զոհ դարձանք»,- հայտնել է տուժածներից մեկը։
 
Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածներում մի քանի տասնյակ ադրբեջանցիներ են պայթել ականի վրա։