Ակնայում (Աղդամ) ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել

28

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյա է տուժել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում Աղդամի (Ակնա) շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հաֆիզ Ազիմզադեն պայթել է ականի վրա Աղդամի Նովրուզլու գյուղում։

Նշվում է, որ Ազիզզադեն լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Դեպքի առիթով քննությունը շարունակվում է։