Մարտի 26-ին Ադրբեջանում մահացել է փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհի ժամանակ այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը՝ Իսմայիլով Ալի Վագիֆ օղլուն: Հայտնում է Ռազզմինֆո-ն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գրեթե մեկ ամիս կոմայի մեջ գտնվող ժամկետային զինծառայողը Ադրբեջանի Ղարադաղլը շրջանից էր։
Հիշեցնենք, որ անվտանգության կանոնների խախտման հետևանքով առաջացած հրդեհից տեղում մահացել էր ժամկետային զինծառայող Մուսաև Սեհման Ղասամ օղլուն, իսկ 6 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի այրվածքներ։














