Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

41

Կայացել է Eternity-2021 խորագիրը կրող զորավարժությունների անցկացման նախապատրաստմանը նվիրված առաջին նիստը:

Զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը: Դրանք տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 4-8-ը: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նիստը կայացել է տեսաժողովի ձևաչափով: