Ադրբեջանը Թուրքիային լրացուցիչ 11 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարի

45

Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են առևտրային համաձայնագիր՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հայտնում է Anadolu-ն:

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի վերջը, տեղեկացրել է էներգետիկայի նախարարության ղեկավարը: