Ադրբեջանը ստացել է Արցախի բռնազավթված բոլոր տարածքների ականապատման քարտեզները․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

163

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանին չի պարտավորեցրել ականապատ տարածքների քարտեզների վերադարձը, քանի որ Հայաստանը դատարանի վճռի հրապարակումից երեք օր առաջ է փոխանցել այդ քարտեզները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արդեջանը Հայաստանին փոխանցեց նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողի՝ փոխարենը ստանալով Արցախի բռնազավթած մյուս տարածքների ականապատման  քարտեզները։