Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, թե քանի գործողություն են իրականացրել ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի։
Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն իրականացրել է 6 խոշոր ռազմական գործողություն, որոնց արդյունքում հայկական կողմը մեծ կորուստներ է կրել՝ ինչպես կենդանի ուժով, այնպես էլ տեխնիկայով։
«Արդյունքում Ադրբեջանը ռազմավարական բարձունքներ է գրավել պայմանական սահմանին»,- պարծեցել է Հասանովը։
Հասանովը չի վարանել հերթական անգամ սպառնալ Արցախին՝ պնդելով, որ Ադրբեջանը քաջատեղյակ է Արցախի պաշտպանության բանակի ու դրա անձնակազմի մասին և որ «ադրբեջանական բանակի նույնիսկ մեկ կորպուսը Ղարաբաղում կարող է լուծել բոլոր խնդիրները»։