Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի սահման ավտոճանապարհի շինարարությունը

54

Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար Անար Նաջաֆլին։

Նշենք, որ այդ ճանապարհով նախկինում Ադրբեջանը ուղիղ կապ էր ապահովում Նախիջեւանի հետ։ Նոր կառուցվող ճանապարհը ամենայն հավանականությամբ մտնելու է այն տրանսպորտային միջանցքի համակարգի մեջ, որով, ըստ նոյեմբերի 9/10 կնքված եռակողմ Հայտարարության, Ադրբեջանի արեւմտյան տարածքները կապվելու են Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ։