Ադրբեջանը շքերթի ժամանակ հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունի

62

Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն Ադրբեջանը չունի:

Այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Կոմիտեն նաև հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:

«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում: