Ադրբեջանը շարունակում է համալրել բանակը․ հիմնովին անցում են կատարում թուրքական բանակի մոդելին

49
Ադրբեջանցի զինվորներ
Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․
Ադրբեջանը զուգահեռ շարունակում է համալրել բանակը մարդկային ուժով։
Պայմանագրայիններին առաջարկվում է ավելի պակաս աշխատավարձ, քան անցած տարվա հայտարարությամբ էր առաջարկվում, բայց քաղաքացիները շատ ավելի մեծ ցանկություն ունեն ծառայել բանակում, քան անցած տարի էր։
Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանում հասարակության շրջանում բարձրացրել են բանակի դերը, կարևորությունը և ավելի պատվաբեր լինելը։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական բանակը սկսել է հիմնովին անցում կատարել թուրքական բանակի մոդելին, որտեղ շեշտը դրված է հրամանատարական կազմի վրա և հիմնական կարևոր և բեկումնային գործառույթներն իրականացնում են հենց այն հրամանատարները, որոնք պատրաստվածություն են անցնում թուրքական բանակի մոդելով։
Ադրբեջանը նաև զորքերի տեղակայման հարցում է փոփոխություն մտցրել։ Ուժեղ պաշտպանության տակ է վերցրել Արցախի հարավային այն հատվածները, որն անցել է իր վերահսկողության տակ։
Խոսվում է, որ ադրբեջանական բանակում պատրաստվում են նաև հիմնել կրտսեր հրամանատարների դպրոց, կամ մեր իմացած սերժանտների դպրոց, որտեղից կարող են բանակին տալ արդեն որակյալ ջոկի հրամանատարներ։