Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Իսրայելից 2 մլրդ դոլարի զենք է ձեռք բերում

293

Ադրբեջանը բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ մոտ 2 մլրդ դոլարի լրացուցիչ զինատեսակ ձեռք բերելու շուրջ։ Ընդ որում՝ այդ զինատեսակը ոչ թե պաշտպանվողական, այլ հարձակվողական բնույթի է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրանսպորտային Ил-76ТД տեսակի ինքնաթիռը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազագույնը երկու թռիչք է իրականցրել դեպի Իսրայել եւ հակառակը»,- նշել է նա ու ավելացրել, որ այս նորությունը հատկապես Հայաստանի խաղաղասեր իշխանությունների համար է, որոնք պատրաստվում են հանձնել այսպես կոչված «անկլավները», ինչը թույլ կտա Բաքվին ամրապնդել ցամաքային իր դիրքերը։

«Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ Երեւանը՝ խաղաղության։ Կոնֆլիկտի դեպքում ելքն ակնհայտ է՝ նման իշխանությունների պարագայում»,- ընդգծել է փորձագետը։