Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ևս երկու հայց ներկայացնել միջազգային ատյաններում․ Բայրամով

141
Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ևս երկու հայց ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարանում:

«Ամենակարճ ժամկետներում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: Այդ ուղղությունը 2022թ. առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Բայրամովը: