Ադրբեջանը պատրաստ է Սյունիքը Նախիջևանին կապող 42 կմ-անոց ճանապարհը կառուցելուն․ Ադրբեջանի Միլի մեջլիսի ներկայացուցիչ

130

Հունիսի 22-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Գրում է hayaliq.com-ը։

«Մենք այժմ պետք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլև Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության համար «Արևմտյան Զանգեզուրում» (Սյունիքի մարզ.- խմբ․) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։

Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց է, և բխում է ոչ թե խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրյա պատերազմի շարունակությունն են»։