Ադրբեջանը նոր ռազմական ինքնաթիռներ կգնի

126
Ֆ-16

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ծրագրում են ձեռք բերել նոր ռազմական ​​ինքնաթիռներ, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։

«Ռազմաօդային ուժերը նախատեսում են նոր ինքնաթիռներ գնել։ Գործընթացը բանակցությունների փուլում է։ Փորձագետներն ուսումնասիրել են առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները, միգուցե մոտ ապագայում հանրությանը հայտնի կդքառնա, թե որ ինքնաթիռներն են ձեռք բերվելու»,- ասել է Թահիրովը։