Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել

76
Ադրբեջանցի զինվորներ

Ադրբեջանի ԶՈւ Նախիջեւանի առանձնացված ընդհանուր զորատեսակային բանակում անցկացվել են հատուկ տակտիկական նշանակության զորավարժություններ, որոնց նպատակն է եղել մշակել հակաահաբեկչական գործողությունների հմտություններ։ Զորավարժությունները հսկվել են նաեւ թուրքական բանակի ներկայացուցիչների կողմից։

Ուշագրավ է այն, որ զորավարժության ընթացքում, ըստ սցենարի, հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, նպատակ ունենալով բռնել ահաբեկչական խմբավորման ղեկավարին, հայտնաբերել եւ ոչնչացնել այդ խմբավորման զինապահեստները։