Ադրբեջանը Նախիջեւանում անցկացնում է հրամանատարա-շտաբային զորավարժություններ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանք պլանավորված են, նախատեսված ընթացիկ տարվա ուսումնավարժական պլանով: Զորավարժությունների ընթացքում Նախիջեւանի կայազորը բերվել է մարտական պատրաստականության վիճակի:
Ուշագրավ է, որ զորավարժությունները իրականացվում են, որպեսզի յուրացվեն Ղարաբաղյան վերջին պատերազմի փորձառությունը: Իրականացվել են տարբեր զինատեսակներից կրակային եւ այլ վարժանքներ:














