Ադրբեջանը մի շարք այլ կոնվենցիաներով նախատեսում է միջպետական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ: Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Կովսական (Զանգիլան) և այնտեղ հայտարարել, որ «հայերն արտասահմանյան ընկերությունների հետ շահագործել են Վեժնելի գյուղում ոսկու հանքավայրը»:
Նա ասել է, որ սկսել են այդ ընկերություններին դատի տալու գործընթացը։














