Ադրբեջանը մտադիր է օգտագործել Ղարաբաղում առկա բնական պաշարները

60
Խոդա Աֆարին

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան դեկտեմբերի 11-ին ունեցած նախագահության նիստում որոշում է կայացրել Ղարաբաղում ստեղծել աստղագիտական կայան։

Բացի այդ, հատուկ ուշադրություն կդարձվի Ղարաբաղի բնական ռեսուրսների ֆիզիկական հետազոտությանը, Սարսանգի ջրամբարի օգտագործման հուսալիությանը։

Ըստ Բաքվի տարածած հայտարարության, Ադրբեջանը մտադիր է Խուդաֆերինի կամրջի շրջանում ստեղծել սեյսմոակուստիկ կենտրոն։ Նաեւ մշակվել է ռեգիոնում առկա 200 միլիոն տոննա նավթի եւ 250 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարների օգտագործման նախագիծ։