Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ ստորագրել «խաղաղության պայմանագիր»․ Ալիև

131

Ադրբեջանը մտադիր է «շրջել պատերազմի էջը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նամակում Իլհամ Ալիևը նշել է նաև, որ Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական այսպես կոչված «նոր իրողությունը» բարենպաստ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար։

«Ադրբեջանը մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնվելով միջազգային իրավունքի հինգ սկզբունքների վրա»,- ասված է նամակում: