Ադրբեջանը նախատեսում է մինչև 2024թ․ ավարտին հասցնել Արցախի օկուպացված Ջրականով և Կովսականով անցնող, Սյունիքի տարածքով անցնելիք ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը՝ այդպիսով իրագործելով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու իր վաղեմի ցանկությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ճանապարհի առաջին 77 կմ-ն ունենալու է երթևեկելի 6 գոտի։
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ճանապարհը «Գաջիգյաբուլ- Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր» (Սյունիքով անցնող հատվածը) մայրուղու մի կարևոր մասն է կազմում և կարևոր նշանակություն կունենա Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում։














