Ադրբեջանը մտադիր է Արցախի բռնազավթված շրջանների ջրային ռեսուրսներն օգտագործել ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար

62

Վերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը, սակայն, այնուամենայնիվ, երկրում պահպանվում է ջրի հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։

Օրակարգում է նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների ջրային ռեսուրսների օգտագործումը։