Ադրբեջանը մտադիր է արագացնել թուրքական մոդելի ներդրումը երկրի զինված ուժերում։ Համապատասխան հանձնարարական է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Հասանովը Ալիևի հրահանգներին համապատասխան հանձնարարել է արագացնել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մոդելի կիրառումը ադրբեջանական բանակում, այդ թվում` ռազմական կրթության ոլորտում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հասանովը նաև հրահանգել է ադրբեջանա-հայկական շփման գծում և այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը «անհապաղ համարժեք արձագանքել գործողություններին»։














