Ադրբեջանը մեծացնում է պաշտպանության ծախսերը. բյուջեից 2,7 միլիարդ դոլար կհատկացվի

42

Ադրբեջանը մեծացնում է ծախսերը պաշտպանության և անվտանգության վրա:

Այդ նպատակների համար Բաքուն նախատեսում է 2,7 միլիարդ դոլար հատկացնել 2021 թվականի պետական բոյւջեով:

Այս գումարը պետք է ուղղվի նաև դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության պահպանմանը:

Սա գրեթե 550 միլիոն դոլարով ավելին է, քան 2020 թվականին և կազմում է 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի գրեթե քառորդ մասը: