Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում ենԱրցախի բռնազավթված տարածքներում զորքերի ծառայության կազմակերպմանն ու սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավմանն ուղղված գործողությունները:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, մարտական հերթապահության իրականացման նպատակով Մարտակերտ շրջանում երկու նոր զորամաս է շահագործման հանձնվել, որոնք համալրված են ժամանակակից սարքավորումներով














