Ադրբեջանը Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում պետական մարմիններ է ձևավորում

39
Հադրութ

Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքում գործադիր իշխանության և այլ պետական մարմինների ձևավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մինչև 2021 թ. մարտի 1-ը կենտրոնական, տեղական ինքնակառավարման և մյուս պետական մարմինները Ադրբեջանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ պետք է առաջարկներ ներկայացնեն՝ դրանց համար պահանջվող ֆինանսների չափը ևս նշելով»,- նշված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հրապարակած կարգադրության մեջ: