Ադրբեջանը պատերազմում կիրառում է չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, որը Չեխիայից կարողացել է ձեռք բերել Իսրայելի միջնորդությամբ։
DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա է, հայտնում է Razm.info-ն:














