Ադրբեջանը հայտնում է, որ Ակնան ամբողջությամբ ակազերծված է

129

Ադրբեջանական լրատվամիջոցները,հայտնում են, որ բռնազավթված Ակնա (Աղդամ) քաղաքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից: Շրջանի գյուղերի ականազերծման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանա-վրացական սահմանով ադրբեջանցիները 15 հայ գերի էին վերադարձրել՝ Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց:
Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանին էր հանձնել հակատանկային և հակահրթիռային 97 000 ականների տեղակայման քարտեզը: