Ադրբեջանը հայտնում է, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհը շուտով կշահագործվի․ Փաշինյանական իշխանությունից որևէ արձագանք չկա

158
Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:

Մամեդովի խոսքով՝ 28 կմ երկարությամբ ճանապարհը կմիացնի Քաշաթաղի 6 գյուղերը։

Ըստ նրա՝ արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով, իսկ ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։

Նշենք, որ Փաշինյանի կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել այս ճանապարհի կառուցմանը և այդպես էլ հայտնի չէ, թե ինչ է լինելու Լաչինի միջանցքի հետ։