Ադրբեջանը հայտարարել է, որ պատերազմից հետո ձերբակալված հայ զինծառայողները պետք է պատասխան տան օրենքի առաջ

24

2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ մարտական գործողություններից հետո ձերբակալվածները չեն կարող համարվել ռազմագերի և պետք է պատասխանան տան օրենքի առաջ։ Այս մասին ռուսական РИА Новости պետական գործակալությանը ասել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով Human Rights Watch-ի օրերս հրապարակած զեկույցին, որում շեշտվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները խոշտանգում են հայ ռազմագերիներին՝ ցուցաբերելով դաժան և անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանական կողմի գործողությունները իրավապաշտպան կազմակերպությունը ռազմական հանցագործություն էր որակ

Ադրբեջանի արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ նշվում է` իբր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված անձինք չեն կարող համարվել ռազմագերիներ․ «Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն։ Նրանց վերաբերվում են՝ ըստ միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրեսնդրության նորմերի։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ձերբակալվածներին, որոնք համարվում էին ռազմագերի»։