Բաքուն ողջ Հայաստանը զավթելու նկրտումներ ունի․ հայկական բոլոր տեղանունները կգրեն ադրբեջանական ձևով

229

Ադրբեջանում փոխվում է Հայաստանում գրանցված փաստաթղթերի վերականգնման կարգը։

Մասնավորապես, խոսքն  անվանումների մասին է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն,  Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կազմված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները «գրանցվելու են՝ հաշվի առնելով գիտությունների ակադեմիայի հանձնարարականները ադրբեջանական տեղանունների համապատասխանության վերաբերյալ»։

Որոշման համաձայն, եթե անհնար է ստանալ արտասահմանում ստացած քաղաքացիական ակտի գրանցման գրառումը կամ տեղեկություն այդ մասին, ապա գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչություններն այդ ակտը վերականգնում են եւ տալիս համապատասխան վկայական։ Գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունն ուղարկում են գրանցման մարմին (բացի Հայաստանի Հանրապետությունից), որտեղ կա ակտի նախնական գրանցումը։

Նշենք, որ սա արձանագրումն է Բաքվի հեռահար նպատակների։ Հայկական տեղանունները ադրբեջանական ձևով գրելով, Բաքուն ցույց է տալիս ողջ Հայաստանի հանդեպ ունեցած զավթողական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ չի էլ թաքցրել, բայց պատերազմից հետո ավելի մեծ ծավալների է հասել։