Ադրբեջանը Սյունքից և Արցախից բռնազավթված տարածքներում երկու անցակետ է բացելու

127
Կովսական

Ադրբեջանը որոշել է երկու սահմանային անցակետեր դնել Հայաստանի հետ շփման գծում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրանք լինելու են Արցախի և Սյունիքի բռնազավթված տարածքներում ։ Խոսքը վերաբերում է Սյունիքից բռնազավթված Նոր Առաջաձոր (Էյվազլի) գյուղի և Կովսականի շրջանների մասին է։

Այս մասին ասվում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հրամանագրում։

Փաստաթղթի համաձայն՝ ստեղծվելու է 4 սահմանային անցակետ։ Մյուս երկուսը բացվելու են Վարանդայի և Զաքաթալայի օդանավակայաններում։