Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ մեզ մեղադրում են անգամ ֆոսֆորային հրթիռների օգտագործման մեջ

55
ՄԻԵԴ

2021 թվականի հունվարի 15-ին Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել միջպետական ​​դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստան, «իբր  ռազմական ագրեսիայի արդյունքում տուժած Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման վերաբերյալ»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարությունում արծարծվում են «Ադրբեջանի քաղաքացիների կյանքի իրավունքի ոտնահարման, նրանց անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի, դավանանքի ազատության, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ազատության, սեփականության իրավունքի» և այլ անհեթեթությունների մասին։

Նշվում է, իբրև թե Ադրբեջանի 3,890 քաղաքացիներ անհետացել են առանց հետքի։ Անդրադարձ կա նաև 2020-ի հուլիսյան դեպքերին։

Ըստ հայցի, «44-օրյա պատերազմի ընթացքում, որն ավարտվեց Ադրբեջանի Հանրապետության «փառահեղ» հաղթանակով, Հայաստանի զինված ուժերը անմարդկային գործողություններ են կատարել ՝ հակասելով միջազգային մարդասիրական իրավունքին, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիային, գործողություններ երկրի խաղաղ բնակիչների դեմ՝ կասետային և ֆոսֆորային հրթիռների օգտագործում, հեռահար բալիստիկ հրթիռների օգտագործում  քաղաքներում և գյուղերում, որոնք գտնվում են մարտական ​​գոտուց հեռու, քաղաքացիական ենթակառուցվածքներում, որի արդյունքում զոհվել է 93 մարդ, այդ թվում ՝ 12 երեխա և 28 կին, վիրավորվել է 423 մարդ, այդ թվում ՝ 51 երեխա և 104 կին, 264 տուն ամբողջությամբ ավերվել է , այդ թվում ՝ Գյանջայում գտնվող 10 բազմաբնակարան շենքեր, վնասվել է 9 294 առանձնատուն և այլ գույք»:

Նշված ապացույցների հիման վրա հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված փաստաթուղթը պահանջում է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` Ադրբեջանի քաղաքացիների «ոտնահարված իրավունքները վերականգնելու համար»:

Նշենք, որ Հայաստանը ևս ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԻԵԴ։