Ադրբեջանը հայ ռազմագերիներին կեղծ մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտեց

151

Այսօր Ադրբեջանում՝ Գանձակի  ծանր հանցագործությունների գործերով դատարանում, ընթերցվել է հայ երկու ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր  Ռաֆայելյանի՝ ահաբեկչության մեջ կեղծ մեղարդանքով շինծու գործով դատավճիռը։

Դատական ​​կոլեգիայի վճռով՝ Իշխան Սարգսյանը դատապարտվել է 19, Վլադիմիր Ռաֆելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Դատավճռում նշվում է, որ նրանք սահմանված ժամկետի 9 տարին կլինեն բանտում, իսկ մնացած ժամկետում՝ խիստ ռեժիմի գաղութում։