Ադրբեջանը հանդիսանում է իսրայելական զենքի հիմնական գնորդներից մեկը. SIPRI

41

Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելից զենքի հիմնական ներկրողներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցից:

SIPRI-ի գնահատականներով՝ 2018-2022 թթ. Ադրբեջանը եղել է Իսրայելից զենքի առանցքային ներկրողը (Ադրբեջանի մասնաբաժինը իսրայելական զենքի արտահանման մեջ կազմում է 9,1%)՝ Հնդկաստանից հետո (37%) գնված զենքի ծավալով զբաղեցնելով երկրորդ տեղը։

Նշենք, որ զեկույցում առկա են միայն 2018-2020-ի գնումների վերաբերյալ տեղեկատվություն, 2021-2022-ի տվյալները բացակայում են:

SIPRI-ի գնահատականներով՝ Ադրբեջանը 2018-2020թթ-երին ձեռք է բերել ավիացիոն տեխնիկա, հրետանի, զրահատեխնիկա, հրթիռներ, հսկողության համակարգեր, ինչպես նաև համալրել նավատորմը։