Ադրբեջանը և Թուրքիան Իրանի հետ սահմանին՝ Աստարա, Իմիշլի շրջանում և Արցախի բռնազավթված Ջրականում, համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Զորավարժություններում ներգրավված են ցամաքային զորքերը, օդուժը, հատուկ նշանակության ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով:














