Ադրբեջանը և Թուրքիան միավորում են բանակները․ Հուլուսի Աքար

101

Թուրքիան և Ադրբեջանը միավորում են բանակները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր առջև առաջադրանք է դրել մինչև 2025 թվականը ադրբեջանական բանակը հասցնել թուրքականի մակարդակին։  Հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մինչ այդ ժամանակահատվածը Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի Զինված ուժերի բոլոր պահանջներին և ստանդարտներին։ Երկու բանակների գենշտպաբները և Պաշտպանության նախարարությունները  համատեղ ժողովներ կանցկացնեն մշտական հիմունքներով։ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ-երը դառնում են մեկ օրգանիզմ և կիրականացնեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար։