Ադրբեջանը և Թուրքիան Բերձորում (Լաչին) համատեղ զորավարժություն են անցկացնում

38

Ադրբեջանը և Թուրքիան բռնազավթված Բերձորի (Լաչին) շրջանում համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք անցկացվում են ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, մարտական ​​գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական ​​համակարգման կատարելագործումն է, ներառյալ՝ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման գործում:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի և այլ ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը», – հայտնել են  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: