Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են հաստատել Արցախի բռնազավթված տարածքների (Ջրական, Քարվաճառ, Սանասար, Բերձոր, Կովսական) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության նոր ուղիներ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները։
Ադրբեջանն ու Իրանը պետք է սահմանին անցակետեր կառուցեն, որոնք կսպասարկեն օրական մոտ 1000 բեռնատարներ։














